Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Ինչպես պետք է մաքրել պորտը

Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում շատ օգտակար բակտերիաներ են կուտակվում:

Բայց եթե կարծում եք, որ դրա անհրաժեշտությունը կա, կամ փիրսինգ եք արել, ուրեմն կարելի է մաքրություն իրականացնել հետևյալ կերպ:

Հարկավոր է անհրաժեշտ պարագաները ձեռքի տակ պահել. իսկ թե ինչ պետք կգա, ինքներդ կպարզեք:

Բամբակյա փայտիկը թաթախեք մաքրող լուծույթով (ջրածնի պերօքսիդ) ու սկսեք արտաքին մակերեսից` հասնելով պորտին: Ճնշել ու սեղմել չի կարելի: Հասկանալի է, որ ընթացքում պետք է փոխել բամբակյա փայտիկն ու մաքուրը վերցնել: Իսկ երբ արդեն արդյունքը ձեզ բավարար թվա, ապա նոր բամբակյա խծուծով մաքրեք լուծույթի մնացորդը:

Եթե ցանկանաք, ապա կարող եք հոտավետ ջուր ցողել. սա այն դեպքում, եթե կարծում եք, որ ձեր պորտից տհաճ հոտ է գալիս:

Եթե պորտի վրա փիրսինգ ունեք, ապա պետք է այն հանել կանոնավոր կերպով ու պորտը լվանալ աղաջրով: Դա կօգնի կանխելու մանրէների բազմացումը:

Լոգանքից հետո պորտը պետք է լավ չորացնել: Արդեն ասվեց, որ պորտում բնակվում են 1500 տեսակի օգտակար մանրէներ: Ուրեմն չեք կամենա, որ վտանգավոր բակտերիաները ոչնչացնեն օգտակարներին:

Եթե կանոնավոր կերպով լողանում եք ու նաև պորտը լվանում, ապա առանձին պորտը մաքրել հարկավոր չէ: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ պորտն ատամների նման մշտական խնամքի կարիք չունի:

Բայց կարելի է լոգանքից առաջ, օրինակ, ձիթայուղ կաթեցնել պորտին: Ձեթը ներծծում է կեղտն ու հեշտացնում մաքրման աշխատանքը:

Եթե պորտից վատ հոտ է գալիս, ուրեմն լոգանքի ժամանակ լավ չեք լվանում: Եթե ինչ-որ պատճառով պորտը վնասել եք, ապա դիմեք մասնագետի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ